Իրանին վախեցնելու, վարչակարգը փոխելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու և էթնիկ խմբերին (քրդերին) օգտագործելու ծրագրերի ձախողումից հետո Թրամփը հայտնվել է փակուղում: Ամենայն հավանականությամբ, նա միջնորդ է փնտրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Երեկվա հեռախոսազանգը ՌԴ ղեկավարությանը, հավանաբար, արվել է հենց այդ նպատակով: Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ դադարեցնել պատերազմը:
Սիրիայի կամ Լիբիայի սցենարը չստացվեց: Այժմ խոսվում է Իրաքի սցենարի՝ ցամաքային զորքեր տեղակայելու մասին: Սակայն Թրամփը հասկանում է, որ ամերիկացիներին Իրանում մահվան ուղարկելն ինքնասպանություն է, որ «փոքրիկ հաղթական պատերազմ» չստացվեց, և որ ինքը խայտառակ դրության մեջ է հայտնվել:
Ներկայումս իրավիճակը զարգանում է Գազայի սցենարով՝ քաղաքացիական օբյեկտների անիմաստ ոչնչացում, անպաշտպան մարդկանց սպանություն և ԱՄՆ-ի ամենազորության մասին բարձրագոչ հոխորտանքներ: Իսկ հետո կարող է կրկնվել եմենյան հուսիների սցենարը՝ գործարք և նահանջ:
Արթուր Խաչիկյան